
««Ինտերի» նպատակը հաջորդ մրցաշրջանում Սերիա Ա-ն հաղթելն է»

Ներաձուրիների ավագ Մաուրո Իկարդին կիսվել է թիմի նոր ղեկավարության ամբիցիոզ պլաններով:
«Կարևոր է, որ, բացի անհավանական ֆինանսական ռեսուրսներից, ակումբի սեփականատերերը հաղթելու մեծ ցանկություն ունեն: Նրանք խոսում են այն մասին, որ ուզում են ակումբը հասցնել բարձունքի: Վստահ եմ, որ Suning Group-ի շնորհիվ «Ինտերը» կվերադառնա Եվրոպայի լավագույն թիմերի շարքը: Սկուդետո հաջորդ մրցաշրջանո՞ւմ: Դա մեր և ղեկավարության նպատակն է: «Ինտերն» արժանի է, որպեսզի նորից չեմպիոն դառնա: Այս մրցաշրջանում մենք կաշխատենք հասնել մինչև 3-րդ հորիզոնական, որովհետև Չեմպիոնների լիգան տուն է այնպիսի մեծ թիմերի համար, ինչպիսին «Ինտերն» է»,- Իկարդիին է մեջբերում Football Italia-ն:
«Ինտերը» Սերիա Ա-ում գրավում է 6-րդ տեղը և 9 միավորով հետ է մնում 3-րդ տեղում ընթացող «Նապոլիից»: «Ինտերը» վերջին անգամ Իտալիայի չեմպիոն դարձել է 2010 թվականին, Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը