«Յուվենթուսի» պաշտան Ջորջիո Կելինին մագիստրոսի աստիճան է ստացել
Սա 28 տարեկանում դպրոց ավարտել չէ, ինչպես Սերխիո Ռամոսի դեպքում:
«Յուվենթուսի» պաշտպանն ավարտել է ուսումը Թուրինի համալսարանում և ստացել է մագիստրոսի աստիճան բիզնեսի կառավարման բնագավառում:
Ինչպես հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը պաշտպանել է թեզ ««Յուվենթուսի» բիզնես մոդելը միջազգային կոնտեքստում» թեմայով:
Կելինին «Յուվենթուսի» կազմում հանդես է գալիս 2005 թվականից: Այդ ընթացքում նա նվաճել է 11 տիտղոս՝ ներառյալ 5 Սկուդետո:
Իտալիայի հավաքականի կազմում Կելինին նվաճել է Եվրո-2012-ի արծաթե մեդալը, 2004թ. Օլիմպիական բրոնզը և 2013թ. Կոնֆեդերացիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը