Բաժիններ՝

Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվել է Dior­-ի գովազդում

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մասնակցել է Dior ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Այդ մասին հայտնել է WWD-­ն:

Նա ներկայացրել է պայուսակների ու աքսեսուարների նոր հավաքածու՝ չոկերներ, մանյակներ ու մատանիներ: Լուսանկարներում դերասանուհին ներկայացել է առանց մակիաժի, իսկ լուսանկարիչ Բրիջիտ Լակոմբը լուսանկարները չի ռետուշել:

Լոուրենսն առավել հայտնի է «Քաղցած խաղեր» եւ «Իքս մարդիկ» ֆրանշիզաներում խաղացած դերերով: Նա «Օսկար» մրցանակի է արժանացել «Իմ ընկերը խենթ է» ֆիլմի համար եւ պարգեւի է անվանակարգվել «Խարդախություն ամերիկյան ձեւով» կինոնկարում կատարած աշխատանքի համար:

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:

Dior-­ն արդեն հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը: Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում էզարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս