Բաժիններ՝

Ի՞նչ է հայտնի հավաքականում վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից շատերը արդեն վերադարձել են իրենց ակումբներ: Հավաքականի հավաքի ժամանակ մի քանի ֆուտբոլիստներ վնասածքներ ունեին: Արթուր Քարտաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը վնասվածք էին ստացել մարզումների ժամանակ, իսկ Գևորգ Ղազարյանը վնավսածք ստացավ Հայաստան-Ղազախստան հանդիպման առաջին րոպեին:

Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ, և ֆուտբոլիստի վերականգնման համար շատ երկար ժամանակ անհրաժեշտ չէ:

«Վարդարի» և Հայաստանի հավաքականի պաշտպանը բուժզննում է անցել Գերմանիայում: 10 օրից Համբարձումյանը կկարողանա մարզվել ամբողջ ծանրաբեռնվածությամբ:

Իսկ Գևորգ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Այս պահին ֆուտբոլիստը գտնվումա Գերմանիայում, որտեղ մանրամասն բուժզննում է անցնում: Ֆուտբոլիստի ոտքը գիպսի մեջ է: Ղազարյանի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը բաց կթողնի լավագույն դեպքում 3 ամիս: Այս վնասվածքից ամբողջությամբ ապաքինվելու համար, սակայն, անհրաժեշտ է 6 ամիս:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031