Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է՝ ՕՐՕ-ն մեծամասնություն կկազմի ԱԺ-ում… կամ կլինի երկրորդը

Այսօր Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթը սկսեց ՀՀ ազգային օրհներգի արտասանությամբ։

«Մենք գնում ենք միասին դեպի ավետյաց երկիր։ Ապրիլ ամիսը, հարության ամիսը նշանավորվելու է մեր համատեղ պայքարի միջոցով, այս բռնի, ապօրինի իշխանության ավարտով և ՀՀ վերածննդով»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ գործող իշխանությունը չի ցանկանում իրենց հաղթանակը, որովհետև իր մրցակցի մեջ իշխանությունը տեսնում է բիզնես ծրագիր, իսկ ժողովրդի մեջ՝ հակառակորդ։ Հովհաննիսյանը նշեց, որ կուսակցապետից սկսած՝ մինչև մեղսակցության գնացած ցանկացած քաղաքացի՝ պատասխանատվության է ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ. «Մենք մի հոգու ճակատ չենք։ Մենք հանդիսանում ենք ձեր ծառաները, հաշվետու ձեր առաջ»։

Ր.Հովհաննիսյանը խոստացավ ընտրակեղծիքի դեպքում դիմադրության օջախներ ստեղծել և հրապարակներ լցնել։ Ըստ նրա՝ արդեն խեղել են ընտրական գործընթացը և օրենքից դուրս հանել, բայց եթե ընտրությունն արդար անցնի, իրենք առաջին տեղում կլինեն, հակառակ դեպքում՝ առնվազն երկրորդ. «Մենք պատրաստ ենք պայքարել ոչ թե մինչև վերջ, այլ մինչև սկիզբ՝ ՀՀ ինքնիշխանության»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031