Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Առուշանյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին:

«Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ:

Անվանի դերասանը նաև հասարակական բուռն գործունեություն ծավալեց Արցախյան գոյամարտի տարիներին՝ իր նպաստը բերելով ազատամարտիկներին անհրաժեշտ օգնություն կազմակերպելու գործում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031