
Պահքի սրճային կեքս

Պահքի սրճային կեքսի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Ալյուր – 190 գ
2. Շաքարավազ – 180 գ
3. Կակաո – 1 ճ/գ
4. Փխրեցուցիչ – 10 գ
5. Աղ – 1 պտղունց
6. Խնձորի քացախ – 5 մլ
7. Վանիլին – դանակի ծայրով
8. Բուսայուղ – 10 մլ
9. Պինդ սուրճ (210 մլ ջուր + 2 թ/գ սուրճ)
Պատրաստման եղանակը
1. Սկզբում պատրաստել սուրճը և թողնել, որ սառչի: Այդ ժամանակ թասի մեջ խառնել ալյուրը, շաքարավազը, աղը, կակաոն, փխրեցուցիչը և վանիլինը:
2. Զանգվածը լավ խառնել, որպեսզի բոլոր բաղադրիչները միանան իրար:
3. Ալյուրի մեջ 2 փոսիկ անել:
4. Փոսիկներից մեկի մեջ քացախ լցնել, իսկ մյուսի՝ բուսայուղ:
5. Վերևից լցնել սառը սուրճը:
6. Զանգվածը լավ խառնել:
7. Կեքսի համար նախատեսված կաղապարները յուղապատել: Լցնել խմորը և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը, 25-30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը