
««Յուվենթուսը» լավ շանսեր ունի «Բարսելոնային» անցնելու համար». ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Մարկո Վերատի

Փարիզեցիների շանսերն ավելի լավն էին:
««Յուվենթուսը» կիսաեզրափակիչ դուրս գալու լավ շանսեր ունի: Թիմն էկականորեն բարելավել է խաղն այս մրցաշրջանում»,- ասել է Վերատին, ում խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Վերատին նմանատիպ կարծիք ունի 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարում Իսպանիա – Իտալիա խաղի վերաբերյալ (սեպտեմբերի 2), որը պետք է լուծի խմբում առաջին տեղի ճակատագիրը.
«Մենք պատրաստ ենք մեծ մարտահրավերի և չենք կարողանում համբերել մինչև Իսպանիայի հետ խաղը: Վստահ եմ՝ մենք կարող ենք հաղթել»:
«Յուվենթուսը» կխաղա «Բարսելոնայի հետ ապրիլի 11-ին: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Եվ «Յուվենթուսը», և «Բարսելոնան» հավակնություններ ունեն Վերատիի նկատմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը