
«Իմ եղբայր՝ ուրիշ մորից». Պիզելին՝ Օզբիլիսի մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են պատրաստվել Ղազախստանի հավաքականի դեմ խաղին: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացի Արտյոմ Սիմոնյանից, արդեն Հայաստանում են:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մարզումից հետո լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում և գրառում է կատարել թիմի մյուս կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասին:
Պիզելին գրել է, որ Օբիլիսն իր լավագույն ընկերն է և լավագույն տարբերակը՝ սենյակը կիսելու համար:
«Իմ եղբայր՝ ուրիշ մորից»,- գրել է Պիզելին:
https://www.instagram.com/p/BR8AWlJlbkp/
Սիրարփի Աղաբաբյան