Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ամռանն իր շրջագայության ընթացքում կհանդիպի ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Այս թիմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը:

Յուրա Մովսիսյանը խոսել է այս հանդիպման մասին: Հարձակվողը նշել է, որ «Ռեալ Սոլթ Լեյքի» երկրպագուները միշտ ուրախ են հետևել եվրոպական բոլոր մեծ ակումբների հանդիպումների, հատկապես՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ըստ Մովսիսյանի՝ մանչեսթերյան ակումբն աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է:

«Մեզ համար ևս հաճելի է նրանց հետ խաղալը, սակայն երկրպագուների համար սա հրաշալի հնարավորություն է իրենց սիրելի աստղերին կենդանի տեսնելու համար»,- ասել է Յուրա Մովսիսյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս