Բաժիններ՝

Սիրիայի շուրջ բանակցությունների 5-­րդ փուլը լինելու է առանց պատրանքների և անիրական սպասումների. Մոսկվա

Սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների 5-­րդ փուլը մեկնարկելու է մարտի 23-­ին Ժնևում: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»­-ն:

Սիրիայի կառավարական ուժերը մարտի 19­-ին հատուկ գործողություններ են իրականացրել զինյալների դեմ Դամասկոսի արևելքում և այս ամենի ֆոնին Ժնևում կայանալիք բանակցությունների ժամանակ քայեր են ձեռնարկվելու կողմերին երկխոսության դաշտ բերելու ուղղությամբ և քննարկումներ են լինելու սահմանադրական նախագծի վերաբերյալ:

Պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ մեծ ակնկալիքներ չունի բանակցությունների այս հերթական փուլից, սակայն կոչ է արել Սիրիայի կառավարական կողմին և ընդդիմադիրներին քայլեր ձեռնարկել խնդիրների քաղաքական կարգավորման ուղղությամբ:

«Սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների 5-­րդ փուլը լինելու է առանց պատրանքների և անիրական սպասումների»,-­ նշել է ռուսական կողմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031