 
                        Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նիստը դադարեցվել է. ոստիկանությունը հաղորդում է ահաբեկչության մասին
 
                                    Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստը կասեցվել է Վեստմինստերյան պալատի տարածքում հնչած կրակոցների հետևանքով: Ինչպես հաղորդում է The Independent-ը, խորհրդարանի աշխատակազմին հրահանգվել է մնալ իրենց գրասենյակներում, իսկ Համայնքների պալատի նիստերի դահլիճում գտնվող պատգամավորներին հորդորել են չլքել դահլիճը:
Համայնքների պալատի առաջնորդ Դեյվիդ Լիդինգթոնը պատգամավորներին հայտնել է, որ խորհրդարանի տարածքում ոստիկան է դանակահարվել, իսկ կասկածյալի ուղղությամբ ոստիկանները կրակոցներ են արձակել:
BBC-ի փոխանցմամբ` բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա եղել է մեքենայով և վարել է անցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին:
Զոհերի առկայության մասին դեռևս տեղեկություններ չկան, վիրավորների թիվը ճշտվում է
Ավելի վաղ BBC-ն հաղորդել էր Վեստմինստերյան պալատի տարածքում հնչած կրակոցների մասին, ինչպես նաև ներկայացրել ականատեսների վկայություններ, ովքեր նշում էին, որ խորհրդարանի տարածքում տեսել են դանակով շրջող անձի և վիրավորների
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        