ԱԺ պատգամավորի մի խումբ թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ պատգամավորության թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Մարտի 22-­ին ԿԸՀ-­ն քննարկեց և բավարարեց ինքնաբացարկի դիմումները և չեղյալ հայտարարեց նրանց գրանցումը:

Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Ելք» դաշինքի թեկնածուներ Նարինե Թևանյանը, Մուշեղ Միրզոյանը, Լիլիկ Մարտիրոսյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջադրած թեկնածուներ Հովիկ Զաքարյանը, Մանուշակ Բարսեղյանը, Կոնգրես­-ՀԺԿ դաշինքի առաջադրած թեկնածուներ Վարդան Հակոբյանը, Սոս Զազյանը, Հովիկ Պառավյանը, Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջադրած թեկնածու Վահրամ Մաթևոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031