Բաժիններ՝

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2-րդ մարզումն է անցկացրել

Այսօր` մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է մարզում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզմանը մասնակցեցին 22 ֆուտբոլիստներ, հայտնում է ֆեդերացիայի կայքը։

Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց է թողել մարզումը վնասվածքի պատճառով։

Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները աշխատել են հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի և երկուսը երկուսի դեմ խաղի վրա։ Դրանից հետո մշակվել են ստանդարտ իրավիճակների խաղարկումներ, իսկ մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031