
Մխիթարյանը մասնակցել է ազգային հավաքականի մարզմանը

Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ տնային հանդիպմանը:
Ազգային թիմին երեկ միացած Հենրիխ Մխիթարյանն այսօր մարզվել է հրավիրված մյուս ֆուտբոլիստների հետ, հայտնում է ՀՖՖ-ն:
Մեր ընտրանու ավագը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումը «Միդլսբրոյի» հետ:
Հայաստանի հավաքականը ղազախներին հյուրընկալելու է մարտի 26-ին «Հանրապետական» ստադիոնում: