Մոուրինիոյի հաղթանակի բանաձևը՝ L, M, N, O, P
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Միդսլբրոյի» հետ հանդիպման խաղավարտին խոսել է լրագրողների հետ: Մոուրինոին շատ տպավորված էր այս հաղթանակով և կիսել է հաջողության իր բանաձևով:
«Հաղթանակի համար անհրաժեշտ է ցանկություն, մտածելակերպ և վերաբերմունք: Մեր թիմում չկա A, B, C, D, E, F կամ անգամ G: Դրա փոխարեն մենք ունենք L, M, N, O, P՝ տղաներ, ովքեր մեծ նվիրումով են խաղում:
Մենք ոչ միայն լավ խաղացինք, այլև շատ լավ սկսեցին խաղը: Մինչև մեր գոլը Վալդեսը երեք սեյվ կատարեց: Տղաները այսօր հիասքանչ էինք խաղում»,- նշել է պորտուգալացի մարզիչը:
Մոուրինիոն նշել է, որ իր լավ տրամադրության պատճառն այն է, որ մի շաբաթվա ընթացքում մանչեսթերյան թիմը կարողացավ դուրս գալ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ, կարևոր 3 միավոր վաստակեց Պրեմիեր լիգայում և շարունակում է իր ճանապարհը՝ դեպի Չեմպիոնների լիգա:
Հիշեցնենք, որ այս խաղից առաջ Մոուրինիոն նշել էր, որ իր կարծիքով թիմը կպարտվի, քանի որ տղաները շատ հոգնած են և չեն կարողանա դիմանալ ֆիզիակական ծանրաբեռնվածությանը:
Սիրարփի Աղաբաբյան