Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց, Մխիթարյանն այդպես էլ դաշտ դուրս չեկավ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Միդլսբրո» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Մանկունյանցիները 3:1 հաշվով հաղթեցին տանտերերին:

Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին գլխի հարվածով գնդակն ուղարկելով Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասի մեջ՝ «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին բացեց խաղի հաշիվը: Ընդմիջումից հետո՝ 62-րդ որպեին Ջեսսի Լինգարդը ֆանտաստիկ հարվածով խփեց իր թիմի երկրոդ գնդակը:

Խաղի 77-րդ րոպեին «Միդլսբրոյի» հարձակվող Ռյուդի Ժեստեդն իր հաշգին գոլ գրանցեց և կրճատեց հաշվի տարբերությունը:

93-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան՝ «Սանդերլենդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի անփույթ խաղից հետո խփեց իր թիմի 3-րդ գնդակը:

Նշենք, որ պահեստայինների նստարանին հայտնված Հենրիխ Մխիթարյանն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

«Միդլսբրո» – «Մանչեսթեր Յունայթեդ» 3:1

Գոլեր. Ռ. Ժեստեդ, 77 – Մ.Ֆելաինի, 30, Ջ. Լինգարդ, 62. Ա. Վալենսիա, 93

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս