Գոլովկինը կարիերայում առաջին անգամ միավորներով հաղթեց մրցակցին
Ղազախստանցի բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինը մրցավարների միաձայն որոշմամբ (115:112, 115:112, 114:113) հաղթեց Դենիել Ջեյքոբսին և միջին քաշային կարգում պաշտպանեց WBA, WBC, IBO և IBF վարկածներով տիտղոսները:
Մարտը տեղի ունեցավ Նյու Յորքի Madison Square Garden-ում:
Գոլովկինը հաղթել է բոլոր 37 մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում (33-ը՝ նոկաուտով): Ջեյքոբսի հաշվին կա 32 հաղթանակ (29-ը՝ նոկաուտով) և 2 պարտություն:
Գոլովկինն այս մենամարտի արդյունքում վաստակել է իր համար ռեկորդային 2.5 մլն եվրո:
#NOTA: @GGGBoxing llegó a los 12 rounds ante @DanielJacobsTKO https://t.co/5rLopMwLdA pic.twitter.com/TIyRBT2UdA
— La Afición (@laaficion) March 19, 2017
Պատրաստեց Անի Գաբուզյանը