«Մեսսին, Սուարեսը, Նեյմարը «Բարսելոնայի» ուժն են, բայց մենք «Յուվենթուսն» ենք»
«Յուվենթուսի» նախկին դարպասապահ Դինո Ձոֆը կիսվել է «Բարսելոնայի» մասին կարծիքով, ում հետ թուրինյան ակումբը պետք է խաղա Չեմպիոնների լիգայի խառորդ եզրափակչում: Առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 11-ին, Թուրինում, պատասխանը՝ 19-ին, Բարսելոնայում:
«Մեսսին, Սուարեսը, Նեյմարը վտանգավոր եռյակ են: Նրանք, անխոս, «Բարսելոնայի» ուժն են, բայց մենք «Յուվենթուսն» ենք և մենք գիտենք՝ ինչպես պաշտպանվել: Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» քամբեքին, ապա 6:1 հաշիվն այն է, ինչը գրեթե երբեք չի լինում և հավանական է, որ դա մրցակիցների մոտ բնավորության բացակայությունն է: «Յուվենթուսի» դեմ դա տեղի չի ունենա»,- Ձոֆին է մեջբերում Mundo Deportivo-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը