Բաժիններ՝

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապատյալ է մահացել

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապատյալ է մահացել:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կաբալյանի(մեղ. ՀՀ քրեական օրենսգրքի 139հոդված 2-րդ մասի 3-րդ կետով) հանկարծամահության դեպքի հետ կապված տարատեսակ շահարկումներից խուսափելու համար Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջինս, ունենալով արյան զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ, մշտապես գտնվել է ՔԿՀ-ի բուժանձնակազմի հսկողության ներքո եւ ստացել համապատասխան դեղորայքային բուժում։

Նախօրեին՝ գիշերը, ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում. հիմնարկի վարչակազմի կողմից անմիջապես կանչվել է շտապ բուժօգնություն, եւ Ա. Կաբալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, ուր կատարվել են անհրաժեշտ բժշկական գործողություններ։ Վիճակը կայունանալուց հետո դատապարտյալը վերադարձվել է իր պատժի կրման վայրը։ Որոշվել է կազմակերպել հիվանդի մասնագիտացված հետազոտություն։

Քիչ անց նրան է այցելել հիմնարկի բժիշկը, զննել Ա. Կաբալյանին, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ իրեն նորմալ է զգում։

Կարճ ժամանակ անց սակայն՝ ժամը 12:50-ին, նա կտրուկ վատացել է։ Անմիջապես հրավիրել է շտապ բուժօգնության խումբ, որը ժամանել է ժամը 13:15-ի սահմաններում։ Մինչ այդ հիմնարկի բժիշկը փորձել է կատարել վերակենդանացման համալիր միջոցառումներ, սակայն ապարդյուն։

Մարտի 12-ին՝ ժամը 13:20-ին, գրանցվել է Ա. Կաբալյանի կենսաբանական մահը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս