
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության կարգի իրազեկման վերաբերյալ ցուցապաստառներ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են քվեարկության կարգի իրազեկման վերաբերյալ ցուցապաստառներ: Առաջիկայում նշված ցուցապաստառները կտպագրվեն և կտրամադրվեն ընտրական գործընթացների մասնակիցներին:
Հանրային իրազեկման աշխատանքների իրականացման նպատակով խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին աջակցել տեղեկատվական ցուցապաստառների տարածման գործում: