
Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց ուսանողը KIA-ով վրաերթի է ենթարկել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բաժնի վարիչին. shamshyan.com

Երեկ՝ մարտի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, 21-ամյա Շաղիկ Պողտասարյանը, ով ժամանակավորապես բնակվում է Երևանում, իր վարած KIA մակնիշի 550207 SYR համարանիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցի թիվ 1 շենքի «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 83-ամյա Ռուբեն Մարուխյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դինմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Պողտասարյանը սովորում է Երևանի ճարտարապետաշինական համալսարանում, իսկ վրաերթի ենթաակված Ռ. Մարուխյանը աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես բաժնի վարիչ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։