
Երևանի Շևչենկոյի փողոցում բնակարանում բռնկված հրդեհից հետո ԱԻՆ-ը ընտանիքի 6 անդամի է տարհանել

Մարտի 9-ին, ժամը 16:56-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շևչենկոյի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:24-ին:
Բնակարանի խոհանոցում այրվել է գույքը (4 քմ) և ջերմահարվել՝ միջանցքի պատերն ու դուռը (5 քմ): Փրկարարները տարհանել են 6 բնակիչ: