«Քվեն փամփուշտից հզոր է». Արթուր Բաղդասարյան

ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր Ապարան քաղաքում կազմակերպված նախընտրական հանդիպման ժամանակ ասաց` կան դեղամիջոցներ, որոնք հիվանդությունից ավելի վտանգավոր են։ Ապա հարցրեց, թե ով է գոհ իր կյանքից, ինչին ի պատասխան դահլիճում բոլորն արձագանքեցին, որ դժգոհ են։

Բաղդասարյանն ասաց, որ ուզում է` ժողովուրդը հավատքով քվեարկի. «Եթե անգամ գումար եք վերցնում, քվեարկությունը փակ է, ձեր խղճով քվեարկեք։ Մենք առաջարկում ենք գաղափարական հեղափոխություն մեր ժողովրդի հոգիներում, ուղեղներում։ Եկեք` մեր վրայից պատասխանատվությունը չգցենք, մենք ենք տերը մեր քվեի։ Ոչ թե ասեք` մեկ է` ոչ մի բան չի փոխվելու, այլ գնացեք` գաղափարապես ձեզ ավելի մոտ ուժին ընտրեք»։

Նա նշեց, որ առաջարկում են ընտրել մրցունակ ծրագրեր ու գաղափարներ. «Ապրիլի 3-ից հետո ընտրություն մեկ էլ 5 տարի հետո է լինելու, դրա համար ձեր քվեի գինն իմացեք։ Քվեն փամփուշտից հզոր է, եթե գիտակցված է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031