
Վթար Երևան-Սևան ճանապարհին. տուժածի վիճակը ծանր է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 5-ին, ժամը 17:39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին բախվել են Mercedes C180 34 FT 254 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Մ.) և Toyota Prado մակնիշի 34 QA 772 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Փրկարարները Կ. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն: