
«Ես բոլոր ուժերս ծախսել եմ կարիերայիս վրա և հիմա հաճույք եմ ստանում հանգստից». Ֆրենկ Լեմպարդ

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պատմել է, թե ինչպես է ապրում կարիերան ավարտելուց հետո:
«Ես հաճույք եմ ստանում հանգստից կարիերաս ավարտելուց հետո: Ես բոլոր ուժերս ծախսել եմ դրա վրա և ուժ այլևս չի մնացել: Հիմա ինձ համար հարմարավետ է: Ես կարծում եմ՝ դա հեռանալու և նոր սերնդին շանս տալու ճիշտ ժամանակն էր:
Հիմա ես երջանիկ եմ, որ ժամանակն անցկացնում եմ ընտանիքիս հետ: Մտածում եմ այն մասին, թե ինչով պետք է զբաղվեն հետագայում: Ես միշտ կլինեմ ֆուտբոլում, որովհետև դա իմ կյանքն է: Բայց հիմա լավ միջանկյալ շրջան է՝ շատ բաներ անելու համար:
Չեմ կարոտում մարզումները: Երբ դու արդեն 35 տարեկան ես, հասկանում ես, որ կողքիդ երիտասարդ տղաներ են և պետք է առաջ շարժվել»,- ասել է Լեմպարդը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը