Բաժիններ՝

«Ամռանը «Լիվերպուլը» գումար կծախսի նոր ֆուտբոլիստներ գնելու համար». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է 2017-18թթ. մրցաշրջանի համար նոր ֆուտբոլիստներ գնելու պլանների մասին:

«Մեզ առաջվա նման պետք են լավ տրանսֆերներ: Մենք կաշխատենք անցկացնել դրանք ամռանը: Եթե ելույթ ես ունենում բարձր մակարդակի վրա, ոչ ոք չի հարցնում նոր ֆուտբոլիստների մասին: Իսկ եթե ոչ, ապա այդպիսի հարցեր առաջանում են:

Մենք հիմա հենց այդպիսի իրավիճակում ենք, դրա համար էլ պետք է գումար ծախսենք նոր ֆուտբոլիստներ գնելու համար: Որոշ ֆուտբոլիստներ կցանկանային ապրել Լոնդոնում, կամ Մանչեսթերում, բայց մենք պետք է աշխատենք ձեռք բերել նրանց»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս