Բաժիններ՝

«Հուսով եմ՝ երկար կմնամ «Չելսիում»». Անտոնիո Կոնտե

Իտալացին հերքել է «Ինտեր» գնալու մասին շշուկները:

«Ուրախ եմ, որ ստանում եմ այս փորձը: Անհավանական պահ է ինձ համար: Այս մրցաշրջանում ընտանիքս ապրում է Իտալիայում, բայց հուսով եմ, շուտով կինս և աղջիկս կտեղափոխվեն Անգլիա:

Հուսով եմ, երկար կմնամ «Չելսիում»: Երբ նախագիծ ես սկսում նոր ակումբի հետ, միշտ ուզում ես մնալ երկար ժամանակ և ինչ-որ յուրահատուկ բան կառուցել: Բայց շինարարության համար ժամանակ է պետք:

Ամենակարևորն ակումբի ֆուտբոլիստների և մարզիչի համար հաջողությունն է: Կարևոր է շարունակել նույն ոգով, որովհետև մինչև մրցաշրջանի ավարտը կարող է պատահել ինչ ասես, բայց մենք ուզում ենք առաջինը մնալ»,- Կոնտեին է մեջբերում London Evening News-ը:

Կոնտեն գլխավորել է «Չելսին» 2016թ. ամռանը՝ Իտալիայի հավաքականից հեռանալուց հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս