Բաժիններ՝

«Ամենայն հավանականությամբ, կավարտեմ կարիերաս, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չերկարաձգի պայմանագիրս»

35-ամյա Մայքլ Կերիկը արդեն հունիսին կարող է հրաժեշտ տալ ֆուտբոլին:

«Ես դեռ հատուկ զրույց չեմ ունեցել Մոուրինիոյի հետ: Անխոս, մենք կանդրադառնանք պայմանագրի թեմային և կարծում եմ, դա բավականին շուտ կլինի: Ես արդեն շատ անգամներ ասել եմ, որ կխաղամ այնքան ժամանակ, մինչև կզգամ, որ այլևս բավարար օգուտ չեմ տալիս: Հասկանում եմ, որ ինձ դաշտ դուրս չեն բերի յուրաքանչյուր խաղում և դրա հետ կապված ես պրոբլեմ չունեմ:

Բայց ինձ պետք է խաղային ժամանակ: Ես չեմ ուզում, որ ինձ թողնեն այն հիմքով, որ. «Դու այստեղ շատ տարիներ են անցկացրել, արի քեզ թողնենք ակումբի համակարգում»:

Չեմ կարծում, որ կհավաքվեն այլ թիմեր, որոնց կազմում ես կցանկանայի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու դեպքում, եթե այդպիսիք ընդհանրապես կան:

Կավարտե՞մ արդյոք կարիերաս, եթե պայմանագիրը չերկարաձգե՞ն: Ամենայն հավանականությամբ, իմ պատասխանը հաստատական կլինի: Ես չեմ կարող երաշխիք տալ, բայց այդ տարբերակն ամենահավանականն է»,- Կերիկին է մեջբերում Sky Sports-ը:

Կերիկը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում է 2006 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս