Բաժիններ՝

Կառավարությունում քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ այսօր տեղի ունեցած ԿԲ խորհրդի նիստում պաշտոնապես գրանցվել են «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային հիմնադրամի կանոնները: Նա մանրամասներ է ներկայացրել ֆոնդի գործունեության պայմանների և մեխանիզմների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է նաև ծրագրով նախատեսվող ենթակառուցվածքների զարգացման նախագծի մշակման և շինարարական աշխատանքների ժամկետների վերաբերյալ: Այս համատեքստում քննարկվել են տեխնիկական և կազմակերպչական մի շարք հարցեր:

Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը հիմնադրամում ներդրումների ներգրավման շուրջ, սեղմ ժամկետում ավարտին հասցնել և ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման նախագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս