Էդուարդ Շարմազանովը դատարկ դահլիճին ասաց` ցտեսություն. ԱԺ նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով

Քիչ առաջ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի վերջին օրն ավարտվեց` այդպես էլ առանց սկսվելու: Առավոտյան նիստի բացման ժամանակ ներկա էին ընդամենը 34 պատգամավորներ և քվորում չլինելու պատճառով հայտարարվեց 3-ժամյա ընդմիջում: Այդ ժամերի ընթացքում գրանցվեց ևս 4 պատգամավոր:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ 66 պատգամավորներ ներկա չեն, ուստի նիստը չի կայանա և դատարկ դահլիճին ասաց` ցտեսություն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031