Տիգրան Ուրիխանյանը վիրավորվեց Կարեն Կարապետյանից

«Եթե ձեր թիմը գիտի, թե ինչպես կարելի է հարկերն ավելացնել, եթե դուք հաղթեք, կփորձեք իրականացնել դա»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչքա՞ն եկամուտ կունենանք, եթե առնվազն կրկնակի ավելացնենք հանքարդյունաբերության հարկերը:

Ըստ վարչապետի` ոլորտում գոյություն ունեցող ռոյալթիների հետ կապված ներդրողներն արդեն խնդիրներ ունեն, և լրացուցիչ հարկեր ավելացնելը ճիշտ չի լինի.
«Չեմ պնդում, բայց եթե ես չեմ սխալվում, ձեր թիմն էր ասում, որ ճգնաժամային իրավիճակում հարկեր բարձրացնելն անտրամաբանական է»:

Տ.Ուրիխանյանը նշեց, թե լավ չէ, որ վարչապետը չգիտի՝ ինչքան հարկ է մուծում ոլորտը, այլ հարթության մեջ է պատասխանում և հեգնում է իրեն:

«Շնորհակալ եմ»,- հակիրճ արձագանքեց վարչապետն ու հեռացավ ամբիոնի մոտից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031