
Մոսկվայում այսօր գրանցվել է ձմռան ամենատաք օրը

ՌԴ «Հիդրոմետկենտրոնի» տվյալներով՝ փետրվարի 28-ին Մոսկվայում գրանցվել է ներկայիս ողջ ձմռան ամենատաք օրը, հայտնում է Interfax-ը։
Մոսկվայի հիդրոթօերևութաբանական կայաններում այսօր Երևանի ժամակակով ժ. 16.00-ի դրությամբ օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +4,2°С։
Ձմռան նախորդ ջերմաստիճանային առավելագույն աստիճանը գրանցվել էր փետրվարի 14-ին և 20-ին՝ +3,3°С։
Ներկայիս ձմռան ամենացուրտ օրը Մոսկվայում եղել է հունվարի 7-ին, երբ գրանցվել էր -29,9°С ցուրտ։