 
                        «Աֆղանստանի իրադարձությունները հարուցում են ՀԱՊԿ անդամ երկրների անհանգստությունը». Պուտին
 
                                    Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները հարուցում են ՀԱՊԿ անդամ երկրների ընդհանուր անհանգստությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Ոչ պակաս կարևոր բաղկացուցիչ է նաև անվտանգության ապահովումը հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես դա կարևոր է այս տարածաշրջանում՝ հաշվի առնելով այն, որ հարևան Աֆղանստանում տեղի են ունենում շատ բարդ, եթե չասենք, ծանր գործընթացներ, որոնք հարուցում են մեր ընդհանուր անհանգստությունը։
Սակայն այդ բոլոր պետությունները ՀԱՊԿ-ի անդամներ ենք։ Մենք այդ հարթակում ևս կշարունակենք համաձայնեցնել մեր համատեղ գործողությունները և ձեռնարկել անհրաժեշտ ջանքեր»,- ասել է Պուտինը իր ղրղըզ գործընկերոջ՝ Ալմազբեկ Աթամբաևի հետ բանակցությունների արդյունքով։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        