Բաժիններ՝

Պուտինը դեմ է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն

Սիրիայի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցները կխափանեն այդ երկրում կարգավորման հարցով բանակցային գործընթացը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինչ վերաբերում է Սիրիայի ղեկավարության դեմ պատժամիջոցներին, ապա ես կարծում եմ, որ ներկայումս դա միանգամայն անտեղի է»,- ասել է Պուտինը՝ նշելով, թե պատժամիջոցները «կխափանեին վստահությունը բանակցային գործընթացի նկատմամբ»։
«Ռուսաստանը ոչ մի նոր պատժամիջոցների Սիրիայի նկատմամբ չի աջակցի»,- հավելել է Պուտինը։

Նա մեկնաբանել է նաև Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները։ Նրա խոսքով՝ «աշխատանքը դրական է ընթանում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728