Բաժիններ՝

Ադրբեջանը ԲԹԿ-ի վրացական հատվածի շինարարության համար հատկացրել է ավելի քան 630 մլն դոլար

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղային ճանապարհի շինարարության նախագծի ֆինանսավորումից ի վեր հատկացրել է 630.2 մլն դոլար (2017թ. հունվարի 1-ի դրությամբ), ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղակայված է SOFAZ-ի կայքում։

Նշվում է, որ Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի համաձայն, գումարները Ադրբեջանի Միջազգային բանկի միջոցով հատկացվել են «Մարաբդա-Կարծախի» ՍՊԸ-ին, որը ստեղծվել էր Թուրքիայի հետ սահմանակից Մարաբդա երկաթուղային հատվածի նախագծման, շինարարության, վերակառուցման ու շահագործման նպատակով։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2016թ. նախագծի իրականացման համար SOFAZ-ը հատկացրել էր 41.9 մլն դոլար։

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շահագործումը պլանավորված է 2017թ. երկրորդ կեսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728