Բաժիններ՝

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստությունը

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստությունը գործարկվել է, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ հայտնի չեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

Այդ հարցը քննարկվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Բոննում կայացած հանդիպմանը։

«Խոսքը, բնականաբար, նաև հարաբերությունների երկկողմ ոլորտի մասին է, ինչպես նաև տարբեր մակարդակների կայանալիք շփումների, ներառյալ՝ նախագահների առաջին անձնական հանդիպման մասին։

Ցանկանում են ասել, որ դեռ չկա նման հանդիպման անցկացման ժամկետի և վայրի որոշակիություն, սակայն դրա գործնական նախապատրաստությունը գործարկվել է»,- հայտարարել է Ռյաբկովը՝ ելույթ ունենալով Պետդումայում։

Լավրովն ու Թիլերսոնը առաջին բանակցություններն անցկացրել էին G20-ի նախարարական նիստի շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս