
«Իմ ապագան «Մանչեսթեր Յունայթեդում կախված չէ Չեմպիոնների լիգայում խաղալուց». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:
Ըստ նրա խոսքերի, ինչ-որ մեկը պատմություն է հորինել այն մասին, որ հարձակվողը չի ստորագրի պայմանագիր, եթե մանկունյանցիները չխաղան Չեմպիոնների լիգայում:
«Տեսնենք՝ ինչ կլինի հետո: Իմ ապագան այստեղ կախված չէ այն բանից՝ արդյո՞ք «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի Չեմպիոնների լիգայում, թե՞ ոչ: Ես լրացրել եմ մանկունյանցիների կազմը, երբ նրանք չէին խաղում այդ մրցաշարում:
Ինչ-որ մեկը հորինել է այդ պայմանը: Ես տեղափոխվել եմ Անգլիայի առաջնություն, երբ հասկացել եմ, որ դա հարմար պահ է: Նույնիսկ իմ երեխաներն էին ուզում, որպեսզի ես դառնամ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ»,- ասել է Իբրահիմովիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը