
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ֆաբրեգասի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կցանկանար իր թիմում տեսնել իսպանացի ֆուտբոլիստին, ում հետ նա արդեն աշխատել է «Չելսիում»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆաբրեգասը կարող է շարունակել կարիերան Իտալիայում: «Միլանը» նույնպես ուզում է գնել իսպանացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և պատրաստ է վճարել 27 մլն ֆունտ:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Ֆաբրեգասն անցկացրել է 17 հանդիպում (6-ը՝ առաջին րոպեից), որոնցում խփել է 3 գնդակ, կատարել է 7 գոլային փոխանցում և ստացել է 4 դեղին քարտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը