Բաժիններ՝

Հայաստան­-ՆԱՏՕ հարաբերությունները հիմնված են գիտակցված ընդհանուր շահերի վրա. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ՀՀ Նախագահը նշեց, որ այս տարի լրանում է հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25­-ամյակը:

«Քառորդ դար առաջ՝ 1992 թվականին էր, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ սկիզբ դնելով ՆԱՏՕ-­ի հետ գործընկերական հարաբերությունների ձևավորմանը: Ուրախությամբ եմ այսօր փաստում, որ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը: Հայաստան­-ՆԱՏՕ հարաբերությունները հիմնված են գիտակցված ընդհանուր շահերի վրա և ունեն բավականին հարուստ օրակարգ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ այն ներառում է թե ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, թե գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ:

ՀՀ Նախագահը նշեց, որ ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղարի հետ երկուստեք կարևորել են քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաև քննարկել են ՆԱՏՕ-­ի հետ ՀՀ-­ի գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:

«Արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվել են Հայաստան­-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների չորս ծրագրեր և ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017­-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը: Հատուկ ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ-­ի վստահության հիմնադրամի գործունեության մոտալուտ մեկնարկի կարևորությունը»,-­ ասաց Սերժ Սարգսյանը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու դրական օրակարգ ձևավորել հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։