Բաժիններ՝

«Ռուսաստանն ու Իրանը կքննարկեն «Նավթ՝ ապրանքների դիմաց» ծրագիրը». Նովակ

Մոսկվան և Թեհրանը մոտակա շաբաթներին կորոշեն իրանական նավթի մատակարարման հարցը «Նավթ՝ ապրանքների դիմաց» ծրագրի շրջանակում, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

«Մոտակա շաբաթներին մենք կձգտենք դա անել արագացված տեմպերով, ամեն ինչ կապված է համաձայնեցման գործընթացից»,- ասել է Նովակը՝ պատասխանելով հարցին, թե երբ կստորագրվի «Նավթ՝ ապրանքների դիմաց» պայմանագրի լրամշակումը։

Նախարարն ընդգծել է, որ ընթանում է հարցի մշակում, քննարկվում են մատակարարումների պայմանները։

Իրանը պլանավորում է ստորագրել համաձայնագիր Ռուսաստանին օրական 100 հազար բարել նավթի վաճառքի վերաբերյալ, հայտնում է իրանական Iranian Students News Agency (ISNA)-ն՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728