Բաժիններ՝

Պայմանագիրը խզել են Արցախի դրոշը բարձրացնելու և Հայաստան հրավիրելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ խառը մենամարտերի Fight Nights մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակիչում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող արցախցի Վարդան Ասատրյանը մենամարտել էր ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ:

Ասատրյանը հենց 1-ին ռաունդում կարողացել էր տապալել մրցակցին՝ գրանցելով տեխնիկական նոկաուտ:

Հաղթանակից հետո Ասատրյանը ռինգ էր դուրս բերելց Արցախի դրոշն ու պահել այն գլխավերևում:

«Մենք պարտվելու իրավունք չունենք: Պետք է գիտակցենք սա ու ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար»,- ասել էր Ասատրյանը մենամարտից հետո:

Կարդացեք նաև

Սակայն Figth Nights ընկերությունը դրանից հետո խզել է պայմանագիրը Վարդան Ասատրյանի հետ՝ պատճառաբանությամբ, որ նա բարձրացնելով Արցախի դրոշը խախտել է էթիկայի նորմերը, բայց կարեւորություն չի տվել այն հանգամանքին, որ ադրբեջանցին չի ներկայացել հաղթողին հայտարարելու արարողությանը:

https://www.youtube.com/watch?v=rQepMuBQWu0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս