
Ալեքսիս Սանչեսը տեղեկացրել է «Արսենալին» ամռանն ակումբը փոխելու ցանկության մասին

Չիլիացուն չի բավարարում քառյակում լինելը:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «Արսենալի» լավագույն ռմբարկու Ալեքսիս Սանչեսը տեղեկացրել է ղեկավարությանն ամռանը ակումբը փոխելու ցանկության մասին, չնայած որ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժ մեջ է մինչև 2018թ.:
Տեղեկությունը հաստատել է The Times-ը. տնօրենների խորհրդի անդամներից մեկն «Արսենալի» պատանի երկրպագուների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սանչեսի տեղափոխությունն անխուսափելի է:
ԱՊԼ 2016-17թթ. մրցաշրջանում Սանչեսն անցկացրած 25 խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը