
Ջրվեժի արգելանոցում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 27-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի արգելանոցում ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ «Ջրվեժ» անտառպարկի գլխավոր մուտքի մոտակայքում արգելափակվել են «Mercedes» մակնիշի 34 AN 812 պետհամարանիշով և «Mercedes» մակնիշի 15 RR 551 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից: