
Խոշոր ավտովթար «Հաղթանակ» զբոսայգու մոտ. KIA-ան և թիվ 99 երթուղին սպասարկող երթուղայինը. Կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Սարալանջի պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտ, բախվել են Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Սարգիս Բաչախչյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2300 Տ համարանիշի և Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի բնակիչ 40-ամյա Ժաննա Եղիազարյանի վարած KIA մակնիշի 11 UO 868 ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։