Ինչ տեղի կունենա, եթե շամպունի մեջ շաքարավազ ավելացնեք
Որպեսզի վարսերն առողջ ու գեղեցիկ տեսք ունենան, հարկավոր է ճիշտ խնամք։ Mirkrasoty.life կայքը գրում է, որ գոյություն ունեն սկրաբներ գլխի մաշկի համար, որոնք մազերին ծավալ են հաղորդում, խթանում դրանց աճը։ Այսպիսի սկրաբներ կարելի է գտնել տարբեր խանութներում։ Որոշ ընկերություններ արտադրում են սկրաբ-շամպուններ։
Միևնույն ժամանակ գոյություն ունի մեթոդ, որը հնարավորություն կտա ցանկացած շամպուն վերածել այդպիսի սկրաբի։ Դրա համար բավական է շամպունի մեջ մեկ ճաշի գդալ շաքարավազ ավելացնել։
Այս մեթոդն օգտագործած անձինք պնդում են, որ այս «սպա թերապիայից հետո» մազերն ավելի փափուկ են դառնում, ծավալ ձեռք բերում, շաքարավազը դրական ազդեցություն է թողնում մազերի որակի վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը