Բաժիններ՝

Պետդումայի փոխխոսնակը հայտարարել է մեկուսացումից Ռուսաստանի դուրս գալու մասին

Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս է եկել մեկուսացումից, հայտնում է Interfax-ը։

Նման հայտարարություն նա արել է Վիեննայում ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի նստաշրջանի արդյունքներով։

«2 օրերին մենք բազմաթիվ կարծիքներ ենք լսել Ռուսաստանի ու հարաբերությունների հնարավոր զարգացման մասին։ Սակայն կարող եմ վստահությամբ ասել մեկ բան՝ մեր երկիրը դուրս է եկել մեկուսացումից, մեզ հետ ցանկանում են երկխոսել ու զբաղվել ընդհանուր խնդիրների լուծմամբ՝ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարից մինչև երկկողմ հարաբերությունների հաստատում»,- հայտարարել է Տոլստոյը։

Նա գլխավորում է ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայում ռուսական պատվիրակությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728