«Ես լավատեսորեն չեմ տրամադրված ԼՂ բանակցությունների նկատմամբ». Մամեդյարով

Ցավոք, ես լավատեսորեն չեն վերաբերվում Լեռնային Ղարաբաղի բանակցություններին։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը թույլ չի տալիս ինչ-որ բան լավատեսորեն քննարկել։ Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։

Մամեդյարովը նշել է, որ «բոլոր միջազգային կազմակերպությունները իրենց որոշումներում ու բանաձևերում աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։
«Հաջորդ ամիս Մոսկվա կատարելիք իմ այցի ընթացքում պատրաստվում եմ այդ հարցը քննարկել ինչպես ռուսական կողմի հետ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։

Մենք կքննարկենք կայանալիք քայլերը, թե ինչ է անհրաժեշտ ստատուս-քվոն փոխելու համար։

Բոլորը գիտեն, թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը, թե ինչ պլան է դրված բանակցային սեղանի վրա, և որ հարցը չի կարելի լուծել մեկ օրում։

Առաջին հերթին զորքերը պետք է վերադառնան զորանոցներ, որպեսզի ապահովվի խաղաղությունը։

Այդ հակամարտությունը մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար»,- ասել է Մամեդյարովը։

Տեսանյութեր

Լրահոս