
Թրամփի միակ՝ հիջաբով խորհրդականը լքել է իր պաշտոնը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի ավագ խորհրդական Ռումանա Ահմեդը լքել է իր պաշտոնը ամերիկյան նոր վարչակազմում 8 օր աշխատելուց հետո, հայտնում է MSNBC-ն։
«Ես դիմացա 8 օր»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ որոշման վրա ազդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը երկիր 7 մուսուլմանական երկրներից քաղաքացիների մուտքի արգելքի մասին, ինչպես նաև ինչ-որ բանի վրա ազդելու հնարավորության բացակայությունը։