Բաժիններ՝

ՄԱԿ-ում 6 երկիր պարտքերի պատճառով զրկվել է ձայնից

Անդամակցության չվճարման հետևանքով 6 երկիր ժամանակավորապես զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության իրավունքից, ասվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Գլխավոր պարտապանը Վենեսուելան է, որը կարող է մասնակցել քվեարկությանը՝ վճարելով 24 մլն դոլար։ Մյուս 5 երկրները, որոնք զրկվել են ձայնի իրավունքից մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտը, այսինքն՝ մինչև 2017թ. աշունը, Կաբո Վերդեն է, Լիբիան, Պապուա-Նոր Գվինեան, Սուդանն ու Վանուատուն։

Պարտքատեր երկրները կկարողանան վերականգնել ձայնի իրավունքը, եթե վճարեն պարտքերը նվազագույնը 2 տարվա համար։ Այս մասին հունվարի վերջին հայտարարել է ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս